09/12/2018 10:35
Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին. Արթուր Բաղդասարյան
Քվեարկեցի Հայաստանի զարգացման օգտին, նորարարական ծրագրերով երկիրը կառավելու, աղքատության վերացման օգտին, քվեարկությունից հետո լրագրողներին ասաց ՕԵԿ ցուցակը գլխավորող, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Այս պահի դությամբ քվեարկությունն ընթանում է նորմալ՝ առանց որևիցե խոչընդոտների», - նշեց նա:
Դիտարկմանն՝ արդյոք ՕԵԿ-ը շանսեր ունի հայտնվել խորհրդարանում, Բաղդասարյանը պատասխանեց.
«Վստահաբար»:
Հիշեցնենք, որ այսօր հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են: Մասնակցության հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ: