09/12/2018 09:18
ԿԸՀ-ն երեք ժամը մեկ կհրապարակի քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկություններ. Մուկուչյան
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր քաղաքացիական պարտքը», - տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։
ԿԸՀ նախագահի հաղորդմամբ՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներում ընդգրկված է ընդհանուր թվով 1444 թեկնածուն։
Մուկուչյանը հաղորդեց նաև, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 20.099 քաղաքացուց չի ներկայացել 94-ը։