09/12/2018 09:08
Ոստիկանության այցը News.am չի կարելի ճնշում դիտարկել. Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օիսպյանն այսօր անդրադառանլով News.am լրատվական գործակալություն ոստիկանների այցելությանը՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։
«Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը օրինակը փոխանցելու համար», - ասաց նա։
Ըստ նրա՝ սա չի կարելի ճնշում դիտարկել։
«News.am-ը հաղորդագրություն էր տարածել և դատախազության կողմից հանձնարարական է եղել այդ հաղորդագրության հետ կապված», - ասաց նա։