09/12/2018 22:20
Էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքներով առջևում «Իմ քայլը» դաշինքն է, 2-րդը՝ ԼՀ-ն
Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցել է 504 ընտրող։ Ընդհանուր առմամբ ընտրողների թիվը կազմել է 729, քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
39 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Ներկայացնում ենք էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները՝
ՀՀԿ 9
ՔՈ ՍԴԿ 3
ՀՅԴ 11
Իմ քայլը 393
Լուսավոր Հայաստան 25
ՔԺՎԿ 4
«Ազգային Առաջընթաց» 0
«Մենք» դաշինք 0
ՕԵԿ 1
«Սասնա ծռեր» 6
ԲՀԿ 13
Նկատենք, որ էլեկտրոնային եղանակով քվեարկում են Հայաստանից դուրս գտնվող, ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք և երկքաղաքացիները։ Էլեկտրոնային եղանակով ընտրողները կարող են ընտրել միայն կուսակցություներին կամ դաշինքները։