09/12/2018 20:34
Բան չմնաց, պատասխանը կտա ԿԸՀ-ն. Աշոտյանը՝ ընտրությունների արդյունքների մասին (տեսանյութ)
«Հանրապետական» կուսակցությունը չի շտապում ամփոփել ընտրության արդյունքները։
«Մենք հիմա չենք ամփոփելու, որովհետև ընտրությունները դեռ նոր ավարտվել են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը։
Նա ընդգծեց՝ ակնհայտ է՝ ընտրություններին ցածր մասնակցություն է։
Անդրադառնալով Վանաձորում արձանագրված ընտրախախտումներին՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ այնտեղից շատ են ստացել բողոքներ։
«Խնդիրները կազմակերպչական չէին, խնդիրները կոնկրետ ՀՀԿ-ի ու մեր թեկնածուների դեմ էին հարուցվում ու շարունակությունն էին իշխանությունների կողմից կազմակերպված սև քարոզչության», - ասաց Ա. Աշոտյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։