09/12/2018 15:06
Քվեարկեցի ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Արփինե Հովհաննիսյանը կատարել է քաղաքացիական իր պարտքը։
«Այսօր, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ես քվեարկեցի ավելի ուժեղ, ավելի ժողովրդավար Հայաստանի համար։ Քվեարկեցի այն հավատով ու խոր գիտակցումով, որ անկախ ամեն տեսակի բաժանումներից, մենք բոլորս ունենք մեկ միասնական հայրենք, որ ապագայով մտահոգված ենք ու որի ապագայի համար պատասխանատու ենք։
Քվեարկեցի այնպիսի Հայաստանի համար, որտեղ այլակարծությունը չի ճնշվում, որտեղ այլ խոսք ասողը ատելության չի արժանանում, որտեղ բոլորը հասկանում են, որ մենք ունենք միասնական հայրենիք, որի մարտահրավերները ընդհանուր են բոլորիս համար։
Քվեարկեցի այն պատասխանատվությամբ, որ մեր երկրի ապագայի համար այսքան պատասխանատու պահին, չի կարելի ստանձնել ուղղակի դիտորդ դերը, այլ անհրաժեշտ է պայքարել անվտանգ ու ժողովրդավար Հայաստանի համար», - Facebook-յան իր էջում գրել է Արփինե Հովհաննիսյանը։