09/12/2018 09:30
Լռության օր է նաև քվեարկության օրը. Արսեն Բաբայան
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանն ֆեյսբուքյան իր էջում հիշեցնում է, որ լռության օր է նաև քվեարկության օրը։
«Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը հրապարակային ելույթների, հրապարակային միջոցառումների, ինչպես նաև տպագիր մամուլի, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների (այդ թվում` արբանյակային հեռարձակման ժամանակ) միջոցով արգելվում է», - գրել է նա: