09/12/2018 10:44
Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և չեմ կարող մասնակցել քվեարկությանը. Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր չի կարող մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, քանի որ չի ստացել քաղաքացիություն:
«Սիրելի հայրենակիցներ
Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ Վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով դեկտեմբերի 9 -ին, չեմ կարող մասնակցել քվեարկությանը»,- գրել է նա։