09/12/2018 12:32
Ընտրություններին մասնակցության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Կապանում, ամենափոքր ցուցանիշը` Ախուրյանում
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընտրողների մասնակցության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Շիրակի մարզի Ախուրյան քաղաքում. Ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 5.25 տոկոսը կամ 698 քաղաքացի:
Մասնակցության ամենամեծ ցուցանիշը գրանցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում`12.71 տոկոս կամ 4952 ընտրող:
Բարձր ցուցանիշ է արձանագրվել նաև Արարատի մարզի Արարատ քաղաքում`11.52 տոկոս, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում`10.39 տոկոս և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում. այստեղ ընտրություններին մասնակցել է ընտրողների 10.23 տոկոսը կամ 1054 մարդ:
Մայրաքաղաք Երևանում քվեարկելու իրավունք ունեցող 849 912 ընտրողից մասնակցել է ընտրություններին 66.794-ը կամ ընտրողների 7.86 տոկոսը: