09/12/2018 09:48
Արարքներ, որոնց համար ընտրական գործընթացի ժամանակ կենթարկվեն քրեական պատասխանատվության
ՀՀ քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն է նախատեսված ընտրական գործընթացի ժամանակ գործած հետևյալ արարքների համար՝
- Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը (Հոդված 149)
- Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը (Հոդված 149.1)
- Ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (Հոդված 150)
- Ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելը (Հոդված 152)
- Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը (Հոդված 153).
- Քվեարկության գաղտնիությունը խախտելը (Հոդված 154)
- Կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (Հոդված 154.1)
- Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը (Հոդված 154.2)
- Զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը (Հոդված 154.4)
- Վստահված անձին, ընտրական հանձնաժողովի անդամին, դիտորդին կամ զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչին ընտրական փաստաթղթերին ծանոթանալուն խոչընդոտելը, ընտրական հանձնաժողովի արձանագրությունների պատճեններ չտալը. (Հոդված 154.5)
- Ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.( Հոդված 154.6)
- Քվեատուփը, ընտրողների ստորագրած ցուցակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի անհատական կնիքը, ինքնասոսնձվող դրոշմանիշը, ընտրողի վերաբերյալ տվյալներ պարունակող քվեարկության կտրոնը կամ համարակալված կտրոնը, ընտրողների էլեկտրոնային գրանցման տեխնիկական սարքավորումը, կառավարության կողմից ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից տեղադրված տեսախցիկը, ընտրական փաստաթղթերի մեկանգամյա օգտագործման պարկը կամ ընտրական փաստաթղթերի փաթեթը հափշտակելը. (Հոդված 154.7)
- Այլ անձի փոխարեն քվեարկելու վերաբերյալ սուտ հայտարարություն տալը կամ կեղծ ստորագրությամբ հայտարարություն դիմումին կից ներկայացնելը. (Հոդված 154)
- Ընտրակաշառքի միջնորդությունը (Հոդված 154.9)։