09/12/2018 19:50
Ընտրակաշառք՝ «Միլենա» տաքսի ծառայության միջոցով. Զբաղվում է դատախազությունը
Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։