09/12/2018 11:55
Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում. Գագիկ Ծառուկյանը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին (Տեսանյութ)
Կա օրենք, օրինականություն, բոլորը այս երկրում օրենքի առջև հավասար են, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և պնդումներին, թե դա քաղաքական հետապնդում է:
«Պարզ կլինի քննությունից հետո: Կա օրենք, օրինականություն, բոլորը օրենքի առաջ հավասար են: Կժխտվի, կասեն անմեղ ա, կարդարացնեն, մեղավոր ա՝ կպատժեն: Կան իրավապահ մարմիններ, կդիմեն Եվրադատարան, ստեղ ըդնեղ ու կտեսնեն ինչ ա: Արդարությունը հիվանդանում ա, բայց չի մահանում», - ասաց նա:
ՀՀ երկրորդ նախագահին կալանավորելու մասին որոշում կայացվել էր դեկտեմբերի 7-ին: Նույն օրը Քոչարյանը կալանավորվել էր: