09/12/2018 12:46
Սա լինելու է մեր դատական համակարգի առաջին ամենամեծ քննությունը. Ռուստամյանը՝ Քոչարյանի կալանավորման մասին
ՀՅԴ-ն ուշի-ուշով հետևելու է գործընթացներին և իր գնահատականը կտա, լրագրողների հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշմանը։
Դիտարկմանը, թե Քոչարյանը կարծում է, որ սա վենդետա է իր նկատմամբ և իշխանությունների բիրտ ճնշումների արդյունքնում է դատարանը կայացրել իրեն կալանավորելու որոշումը, Ռուստամյանն արձագանքնեց.
«Դա դատարանը կորոշի։ Կարծում եմ, որ այս դատաքննությունն այնքան մեծ հնչեղություն և նշանակություն ունի, որ այստեղ պետք է ամեն ինչ շատ բծախնդիր կատարվի՝ հարգելով օրենքի տառն ու ոգին։ Սա առաջին ամենամեծ քննությունն է լինելու մեր դատական համակարգի։ Կարծում եմ, որ մենք հետագայում կունենանք ավելի հստակ ասելիք և մեր մոտեցումները հրապարակային կներկայացնենք»։