09/12/2018 10:55
Անցումային ժամանակներ ենք ապրում, բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել. Վարուժան Ավետիսյան
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ցուցակի առաջին համար Վարուժան Ավետիսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան, հզոր և բոլոր հայերի համար հայրենիք դարձող Հայաստանի Հանրապետության համար:
«Այդ նախադրյալները կան և մենք միասին պետք է աշխատենք, որ դրանք իրականություն դառնան», - լրագրողներին ասաց նա՝ ընտրություն կատարելուց հետո:
Դիտարկմանը, թե արդյոք ինքը համաձայն է ոստիկանապետի պնդման հետ, որ աննախադեպ քարոզարշավ է եղել, Ավետիսյանն ասաց, որ ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե ինչպես է ընթացել քարոզարշավը:
«Դա իր պարատականությունների մեջ չի մտնում, մեր պատկերացրած Հայաստանում առհասարակ ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկանաբանություններ կատարելուց և քաղաքանության մեջ մտնելուց: Սա անցումային վիճակ է, հուսամ, որ շուտով նման դեպքերի ականատես չենք լինել», - ասաց Ավետիսյանը:
Հարցին՝ արդյոք բոլորի համար ստեղծված են հավասար պայմաններ, Ավետիսյանն ասաց.
«Անցումային ժամանակներ ենք ապրում, բնականաբար, մեր ուզած հավասարությունը չէր կարող լինել»: