09/12/2018 13:34
ՀԱՊԿ նիստ չի եղել և դրանով ամեն ինչ ասված է. Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցից բացի ավելի լուրջ պրոբլեմներ կան:
«Հայաստանն իր դիրքորոշումը հայտնել է: Ես ասել եմ, որ գլխավոր քարտուղարի պաշտոնն ամենակարևոր հարցը չէ, որովհետև Հայաստանի պաշտոնավարման ժամկետը, այսպես թե այնպես, պետք է սպառվի: Ենթադրենք հիմա Խաչատուրովն է, 2020 թ-ին էլ նա չի: Դա՞ է պորբլեմը. դա չի պրոբլեմը, շատ ավելի լուրջ պրոբլեմներ կան ու դրանք քննարկվում են և ԵԱՏՄ տնտեսական խորհրդրի վերջին նիստում էլ լուրջ ձևով քննարկվել են», - ասաց Փաշինյանը՝ պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ արդյոք կողմ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնի Բելառուսի ներկայացուցիչը:
Նա նաև նշեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցով դեռևս որոշում կայացրած չէ:
«Որևէ որոշման չենք հանգել: ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, իսկ ՀԱՊԿ նիստ դեռ չի եղել: Դրանով ամեն ինչ ասված է», - ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ էր արվել, հայտնում է ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքից: Գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր ստանձնել էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։