09/12/2018 21:46
Հայաստանի ՔԿՀ-ներում խորհրդարանական արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 798 անձ
Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում գտնվող 955 անձանցից խորհդրարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 728 անձ, Aysor.am-ին տեղեկացնում են ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայությունից։
Այսպես՝
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում ընտրություններին մասնակցել է 16 անձանցից 15-ը։
ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում՝ 49 անձից՝ 47-ը։
ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում այնտեղ գտնվող բոլոր 49 անձինք էլ մասնակցել են քվեարկությանը։
ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 415 անձից քվեարկությանը մասնակցել է 241-ը։
ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում 181 անձից քվեարկությանը մասնակցել է 138-ը։
ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ում բոլոր 10 անձինք էլ մասնակցել են քվեարկությանը։
ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում 52 անձանցից քվեարկությանը մասնակցել է 51-ը։
ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում բոլոր 68-ն էլ մասնակցել են քվեարկությանը։
ԱՆ «Սևան» ՔԿՀ-ում գտնվող 9 անձինք էլ մասնակցել են ընտրությանը։
ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում քվեարկությանը մասնակցել է 23 ընտրող՝ 23-ից։
ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում քվեարկությանը մասնակցել է 53 ընտրող՝ 54-ից։
ԱՆ «Գորիս» ՔԿՀ-ում այնտեղ գտնվող բոլոր 24 անձինք էլ մասնակցել են քվեարկությանը։