10/12/2018 13:37
Ճապոնիան չինական Huawei և ZTE ընկերություններին արգելում մասնակցել պետական գնումներին
Ճապոնիայի կառավարության որոշմամբ՝ Չինաստանի Huawei և ZTE ընկերություններին արգելվում է պետական պարտավորագրեր ստանալ և պետական գնումների մասնակցել Ճապոնիայի տարածքում, հայտնել է Kyodo գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ համապատասխան միջոցները ձեռնարկվել են կիբեռանվտանգությանը նվիրված նիստի արդյունքներով:
«Մեզ համար չափազանց կարևոր է չգնել սարքավորումներ, որոնք վնասաբեր գործառույթներ են կրում և կարող են կիրառվել տեղեկատվության հափշտակման, դրա ոչնչացման և տեղեկատվական համակարգերի աշխատանքի խախտման համար», - Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
2018 թվականի ամռանն ԱՄՆ-ը նույնպես որոշում է կայացրել Միացյալ Նահանգների պետական հիմնարկությունների կողմից ZTE և Huawei-ի հեռահաղորդակցական սարքավորանքի գնման և կիրառման արգելք սահմանելու մասին: