10/12/2018 12:28
ԿԸՀ-ն հրապարակեց արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ-ն ամփոփել է դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:
2010 ընտրատեղամասերից ստացված տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակեց ԿԸՆ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 48.67 տոկոսը (1մլն 262 հազ 164)։ Անվավեր է ճանաճվել 4678 քվեաթերթիկ։
Ընտրողների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն - 59 068 ընտրող կամ ընտրողների 4.70%
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն – 8 533 ընտրող կամ 0.68%
«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն - 48 822 ընտրող կամ 3.89%
«Իմ քայլը» դաշինք - 884 849 ընտրող կամ 70.44%
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 80 049 ընտրող, 6.37%
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն -6 460 ընտրող, 0.51%
«Ազգային առաջընթաց» կուսակցություն -4 122 ընտրող, 0.33%
«Մենք» դաշինք - 25 174 ընտրող, 2.00%
«Օրինաց երկիր» կուսակցություն - 12 390 ընտրող, 0.99%
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն - 22 868 ընտրող, 1.82%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 103 837 ընտրող, 8.27%
ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում էր թվով 11 քաղաքական ուժ` 9 կուսակցություն և 2 դաշինք: Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: