10/12/2018 07:30
Հանրապետականը նոր խորհրդարանում չի լինի, Ազգային ժողով երեք քաղաքական ուժ է անցնում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ նոր խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ։
«Իմ քայլը» դաշինքի օգտին են քվեարկել ընտրողների 70.43 տոկոսը, «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 8.27։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 6.37 տոկոսը։
Հանրապետական կուսակցությունն ու Դաշնակցությունը չեն հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։ Նրանց օգտին քվեարկել են ընտրողների 4.70 և 3.89 տոկոսը։