10/12/2018 01:31
Քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն. Փաշինյան
Քվեարկության արդյունքները վկայում են, որ «Իմ քայլը» դաշինքը ապագա խորհրդարանում ձևավորելու է բացարձակ մեծամասնություն, սահմանադրական մեծամասնություն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Ապագա խորհրդարանի էֆեկտիվությունը կախված է քվեարկության արդյունքներից: Պարզ է, որ քաղաքացիները խորհրդարանում ձևավորում են բացարձակ հեղափոխական մեծամասնություն», - նշեց Ն.Փաշինյանը: