10/12/2018 06:21
ՀՀ նոր խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ. ԿԸՀ նախնական տվյալներ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ նոր խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ։
Ժամը 06.00-ի դրությամբ ամփոփվել են 1965 տեղամասից ստացված տվյալները։
«Իմ քայլը» դաշինքի օգտին են քվեարկել ընտրողների տոկոսը 70,42 տոկոսը (861 246 մարդ), «Բարգավաճ Հայաստանի» օգտին՝ 8,32 տոկոս (101 748)։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է ձայների 6,39 տոկոսը (78 156)։
Հանրապետական կուսակցությունն (4,65 տոկոս կամ 57 020 ձայն) ու Դաշնակցությունը (3,91 տոկոս կամ 47 918 ձայն) չեն հաղթահարել անհրաժեշտ 5 տոկոսի շեմը։