11/12/2018 09:16
Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքայի հետ, բայց առանց Լեռնային Ղարաբաղին վերաբերող նախապայմանների, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսում հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պատրաստ ենք ուղիղ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանների և հույս ունենք, որ Թուրքիան նույն դիրքորոշումը կունենա։
Բայց Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ պետության։ Ես նկատի ունեմ Ադրբեջանը», - ասել է նա։
Փաշինյանը նաև նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ կազմում է և չի ձգտում դեպի ՆԱՏՕ, բայց հարաբերությունները կպահի դաշինքի հետ։
«Մենք ՀԱՊԿ անդամ ենք: Մենք գործընկեր ենք և ՌԴ-ի, և ԵՄ-ի հետ և չենք գտնվում որևէ մեկի ազդեցության տակ», - ասել է Նիկոլ Փաշինյանը։