11/12/2018 14:04
Դժվար է ասել, որ նոր խորհրդարանում լուրջ քաղաքական պայքար կունենանք. Բորիս Նավասարդյան
Դժվար է ասել, որ նոր խորհրդարանում լուրջ քաղաքական պայքար կունենանք, լրագրողներին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
«Համաձայն չեմ պնդումների հետ, որ ասում են` սա ի՞նչ խորհրդարան է, ընդդիմություն չկա, իսկ այլ տեղ կա՞: Որպեսզի խորհրդարանում ընդդիմություն լինի, պետք է նաև այն լինի ընդհանուր քաղաքական դաշտում: Մենք նման բան չունենք, և հավակնությունները ՀՀԿ-ի դառնալ այդպիսի հզոր ընդդիմություն, հիմնավորված չէին», - ասաց նա:
Բորիս Նավասարդյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն չունի սոցիալական լուրջ հենարան, որը կարող էր տանել նրանց խորհրդարան:
«Նա պետք է գտնի նոր պատվիրատու: Նրանք ունեն մարդիկ, որոշակի ռեսուրսներ և դա շանս է լուրջ դերակատարումով վերադառնալ քաղաքական դաշտ, իսկ այս ընտրություններում նորմալ է, որ չեն կարողացել հաղթահարել շեմը», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ձայների քանակով 4-րդ քաղաքական ուժն էր, այն չեն կարողացել հաղթահարել 5 տոկոս ձայների շեմը և 4,70 տոկոս ձայնով չէր անցել խորհրդարան: