11/12/2018 09:44
«Հրապարակ». Փափագում են գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ցուցակում հայտնված գործադիրի անդամների մեծ մասը, մեր տեղեկություններով, փափագում է գնալ խորհրդարան՝ չվերադառնալով կառավարություն։ Բանն այն է, որ այս ամիսներին նրանցից շատերը հասկացել են, որ մի կողմից դա իրենց ուժերից վեր աշխատանք է, մյուս կողմից՝ մեծ է հավանականությունը, որ կհարուցեն Նիկոլ Փաշինյանի զայրույթը և կկորցնեն վստահությունը՝ հայտնվելով խաղից դուրս վիճակում։ Ուստի ամենաանշառն ԱԺ պատգամավորի կարգավիճակն է՝ կարգավիճակ, գործուղումներ, բարձր աշխատավարձ և զրո պատասխանատվություն»: