11/12/2018 09:40
«Իրատես». «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը ավելի է խորացել
«Իրատես» թերթը գրում է, որ «Իմ քայլը» դաշինքում միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը, մանավանդ ռեյտինգային թեկնածուների միջև, ընտրություններից հետո ավելի է խորացել:
«Միմյանցից ձայն խլելու արդյունքում պատգամավոր դառնալու շանս ունեցողների և չունեցողների հարաբերությունները գրեթե թշնամական են դարձել, սա կարող է սպառնալ ոչ միայն ՔՊ կուսակցությանն ընդհանրապես, այլև «Իմ քայլի» պառլամենտական ֆրակցիային՝ մասնավորապես։
Թեկնածուներից շատերը, մանավանդ լծակ ունեցողները, պաշտոններ զբաղեցնողները անխնա կիրառել են վարչական լծակները և շատերը, կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի նման, չեն պատրաստվում լռել։ Սպասում ենք՝ վերջնական ցուցակին, թե անվանական ովքեր են մտնելու պառլամենտ, հետո կերևա անելիքներս», - ասել է սակավ ձայներ ստացած «Իմ քայլի» ռեյտինգայինով առաջադրված մեր զրուցակիցը: