11/12/2018 14:29
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները մասնակցելու են ներառական ֆուտբոլային հանդիպման
«ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափը, հավատարիմ մնալով իր նպատակներին և որդեգրած սկզբունքներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ առաջին անգամ Հայաստանում կազմակերպում է «Փիփլ ֆուտբոլ-2018» ներառական ֆուտբոլային հանդիպումը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը՝ 14:30-ին, Ավանի ակադեմիայի փակ դահլիճում տեղի կունենա «ՓԻՓԼ ՍԵՐ» և «ՓԻՓԼ ԿՅԱՆՔ» թիմերի ընկերական, ժամանցային հանդիպումը:
Թիմերի կազմերում խաղին կմասնակցեն նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները:
Մուտքը հրավիրատոմսերով է և մարզակոշիկներով:
« «ՓԻՓԼ»-ը շարունակում է իր հաղթարշավը և կոտրում հնարավոր և անհնարին բոլոր կարծրատիպերը: Հաշմանդամությունը խնդիր չէ, այլ՝ յուրահատկություն։ Սահմանափակում չէ, այլ՝ անսահման հնարավորություն»,- նշված է հաղորդագրությունում։