11/12/2018 08:43
Վաշինգտոնը միանում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականին. ԱԺ ընտրությունը Հայաստանում համապատասխանում է հիմնարար ազատություններին
Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ ողջունելով ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդների գնահատականը:
«Միացյալ Նահանգները միանում է ԵԱՀԿ նախնական գնահատականին, համաձայն որի ընտրական գործընթացը վայելում է հասարակության լայն վստահությունը և համապատասխանում է հիմնարար ազատություններին:
Այս տարին Հայաստանի համար կարևորագույն փոփոխություններ նշանավորեց: 27 տարի շարունակ Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և հաստատությունների զարգացմանը, և մենք կշարունակենք դա անել ապագայում: Մենք ակնկալում են համագործակցել Հայաստանի նոր Խորհրդարանի և կառավարության հետ՝ խորացնելով մեր երկկողմ գործընկերությունը և համագործակցությունը, ամրապնդելով օրենքի գերիշխանությունն ու ժողովրդավար հաստատությունները, պայքարելով կոռուպցիայի դեմ, զարգացնելով առևտուրն ու ներդրումները և ապահովելով տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունը», - ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ: