11/12/2018 17:15
Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը գույք նվիրաբերելը աջակցություն է, և ոչ թե մեղքը մեղմելու քայլ. Փաստաբան
ԱԺ պատգամավոր, գեներալ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի 40 անուն անշարժ գույքի նվիրաբերումը պետությանը ամենևին էլ պատիժը մեղմացնող քայլ չէր, այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։
«Ես խնդրում եմ զերծ մնալ նման մեկնաբանություններից։ Մանվել Գրիգորյանը Արցախի հերոս է, հերոսաբար կռվել է, հերոսաբար ապրել է և գույքի նվիրաբերումը պետությանը պարզապես աջակցություն է պետությանը, որը միշտ արվել է։ Դա կաշառք չէ, դա մեղքը մեղմելու քայլ չէ, այլ մարդու ապրելակերպ», - ասաց փաստաբանը։
Նկատենք, որ Մանվել Գրիգորյանի կողմից շուրջ 40 անուն անշարժ գույք պետությանը, մասնավորապես Արշալույս համայնքին նվիրաբերելու մասին հայտարարել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։