13/12/2018 00:26
Տեղեկություններ են տարածվում Լևոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի և Արշավիր Ղարամյանի աշխատանքից ազատման մասին
Facebook սոցցանցում ակտիվ լուրեր են տարածվում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի և Արցախի նախագահի խորհրդական, ԱԱԾ նախկին ղեկավար Արշավիր Ղարամյանի աշխատանքից ազատման մասին։
Պաշտոնական հաստատում այդ տեղեկությանը Արցախից դեռ չկա։
Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը Aysor.am-ի հետ զրույցում այդ տեղեկությունները որևէ կերպ չմեկնաբանեց։