13/12/2018 10:34
«Մեղադրանքին ծանոթ եմ, այն չեմ ընդունում». Դատարանում մեկնարկել է Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին մեկնարկել է ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի քննարկման հարցը, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Քննությունն ընթանում է դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ։
Գևորգյանին մեղադրանք առաջադրվել է Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Սահմանադրական կարգը բռնի տապալելուն օժանդակելը։
Բացի այդ, ՀՔԾ-ն Գևորգյանին մեղադրում է այլ շատ ծանր հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (ՀՀ Քրեական օրեսնգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ) և փողերի լվացման համար (ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ)։