13/12/2018 11:24
Հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար. Նիկոլ Փաշինյան
Կառավարությունն իր առջև խնդիր է դրել արդիականացնել ռազմաարդյունաբերական համալիրը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այս խնդրի լուծումը ես կապում եմ Հայաստանը տեխնոլոգիական և ինժեներական երկիր դարձնելու մեր տեսլականի հետ: Սա մեր առաջիկա կարևոր անելիքներից մեկն է», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ հաջորդ խնդիրը զինված ուժերի մարտունակության բարձրացմանն է առնչվում:
«Մենք ասել ենք, որ հինգ տարվա ընթացքում բանակը զարգացնելու համար պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար: Այդ միջոցները գտնելու համար պետք է լրջագույն աշխատանքներ տանեք: Խոսքը հավելյալ մրջոցների ներդրման մասին է», - նշեց նա։