13/12/2018 11:13
Կառավարությունը քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է՝ մեր անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին։
«Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրուոթյունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ իրենք առնվազն որոշ բան հասցրել են անել, ինչն էլ ՀՀ քաղաքացիներին հիմք է տվել վստահության մանդատ տալ։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է ուղենշել անելիքները։
«Ներդրուների խրախուսում: Հայաստանի նկատմամբ ներդրումային մեծ հետաքրքություն կա ու դա առաջիկայում շարունակելու է աճել։ Ես ուզում եմ ՀՀ բոլոր պետական պաշտոնյաների ուշադրութւնը հրավիրել այդ հարցի վրա ու իմ հանձնարարականն է՝ ստեղծել բոլոր պայմանները ներդրողների համար ու հույս ունեմ, որ ազդակ չեմ ստանա, որ ներդրումային նախագծերի առաջ խոչընդոտներ են հարուցվում», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։
Նա ընդգծեց, որ բոլոր պոտենցիալ ներդրողների համար պետք է ստեղծել բարենպաստ միջավայր ու պայմաններ։