13/12/2018 13:52
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են, փոխանցում է «Казинформ»-ը:
Brent ապրանքանիշի փետրվարի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,28 դոլարով՝ մինչև 60.18 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունվարի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0,5 դոլարով՝ մինչև 51,15 դոլար մեկ բարելի դիմաց: