13/12/2018 12:28
Այն պաշտոնյաները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին. Նիկոլ Փաշինյան
«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները չեն կատարել», - կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում է ԾԻԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի ու հիմնադրամիզմի տրամաբանությամբ ու ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք։ Ոչ մի բան պետք է չքննարկենք», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ ամենամեծ կոռուպցիաները շարունակելու են հերթով բացահայտվել։
«Հերիք է, ամեն անգամ, երբ ասում են նախարարությունում աշխատողները կարողություն չունեն, նախարարությունները ուրեմն լուծարենք, ինչի՞ համար ենք պահում էս ամբողջ պետական կառավարման համակարգը ու բաժանել ենք պետական պաշտոնյաների սորտերի՝ առաջին սորտի, երկրորդ սորտի, երրորդ սորտի», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ «այն պաշտոնյաները, որ պարզվի հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին»։
«Շատ հստակ եմ ասում», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։