13/12/2018 10:19
«Հրապարակ». ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանում բոլոր ժամանակներում կայուն երկրորդ տեղը զբաղեցրած ԲՀԿ-ում կանգնած են դժվար ընտրության առաջ՝ ում առաջարկել ԱԺ փոխխոսնակ, որը նոր Սահմանադրությամբ ընդդիմությանն է տրվում։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ռեյտինգայինով առաջին տեղը զբաղեցրած Նաիրա Զոհրաբյանն այնքան էլ Նիկոլ Փաշինյանի ճաշակով չէ, Միքայել Մելքումյանն էլ ջահել նախագահության շարքում չի նայվի։ Այս պահին ամենահարմար թեկնածուն Վահե Էնֆիաջյանն է, որն անցած գումարման խորհրդարանում խմբակցության քարտուղարն էր»: