14/12/2018 13:31
Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվեց ՊԲ հրամանատար. պաշտոնական
Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով:
Արցախի նախագահի ստորագրած հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել նախկին պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանին զինված ուժերում երկարամյա ծառայության համար՝ ընդգծելով նրա մեծ ավանդը բանակաշինության, Պաշտպանության բանակի կայացման ու զարգացման գործում, եւ վստահություն հայտնել, որ նոր պաշտոնում Լեւոն Մնացականյանը կշարունակի նույն նվիրվածությամբ ծառայել հայրենիքին: