14/12/2018 18:04
Տավուշի մարզին սահմանակից ադրբեջանական շրջանները Ադրբեջանի զինված ուժերի փոխարեն կհսկեն սահմանապահները
Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում Ադրբեջանը պատրաստվում է սահմանային հսկողությունը զինված ուժերի ստորաբաժանումներից փոխանցել սահմանապահ ծառայությանը, այս մասին գրում է Trend-ը՝ հղում անելով երկրի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությանը։
Մասնավորապես նշվում է, որ սահմանի հսկողությունը կփոխանցվի սահմանապահներին Ադրբեջանի Ղազախի և Աղստաֆի շրջաններում։
Ուշագրավ է, որ այդ շրջանները սահմանակից են ՀՀ Տավուշի մարզին ու հենց այս հատվածից էին պարբերաբար գնդակոծվում Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը։
Ղազախում ու Աղստաֆում սահմանապահների տեղակայմանմասին տեղեկատվությունը հաստատել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևը։