14/12/2018 15:26
Լուկաշենկո. Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից, Պուտինը ներողություն է խնդրել բոլորից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում բոլորը ներողություն են խնդրել միմյանցից:
Նրա խոսքով՝ այդ նիստում քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները ներողություն են խնդրել միմյանցից:
«Ես ներողություն եմ խնդրել Նիկոլից (ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան), որ տարբեր պատճառներով հարձակվել եմ նրա վրա այնտեղ: Պուտինը ներողություն է խնդրել բոլորից: Խառնաշփոթ էր... Նազարբաևը սկսել է ներողություն խնդրել: Եվ դա իսկապես եղել է, մենք այդ հանդիպման ժամանակ ներողություն ենք խնդրել միմյանցից», - նշել է Բելառուսի նախագահը: