14/12/2018 18:28
Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կշարունակենք խաղաղ գործընթացը՝ ի բարօրություն տարածաշրջանի խաղաղության և անվտանգության: Կարգավորումը պահանջում է բոլոր կողմերի ջանքերը», - նշել է Փաշինյանը:
Նկատենք, որ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ իր հերթին Թվիթերում գրառում էր կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ 2019թ.-ը նոր ազդակ կհաղորդի Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությանը կարգավորման գործընթացին
Peaceful resolution of #NagornoKarabakh conflict remains top priority for us. We will continue with the peace process for the benefit of regional peace & security. Resolution requires genuine efforts of all parties.
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) 14 декабря 2018 г.