14/12/2018 15:20
Լուկաշենկո. Երևանը հրաժարվել է «Պոլոնեզ» համալիրների մատակարարումներից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել է գնել բելառուսական «Պոլոնեզ» համալիրները, որոնք Մինսկը նաև մատակարարում է Բաքվին, սակայն Հայաստանը հրաժարվել է, հայտնում է РИА Новости-ն:
«Այո, ինձ համար ադրբեջանցիներն օտար չեն, բայց մենք ձեզ (հայերի) հետ միշտ միասին ենք եղել, և պետք չէ մեզ մեղադրել, որ Ադրբեջանին զենք ենք վաճառում: Եվ ինչի համար են քննադատում, հրթիռային համակարգի... Ուրեմն այսպես, որ դուք իմանաք. «Պոլոննեզ» հրթիռային համալիրը, երբ մենք այն ստացել ենք, գործադրեցինք մեր սպառազինությունում, մենք հրավիրել ենք փորձարկմանը... և հայերին, և ադրբեջանցիներին և ռուսներին», - ասել է Ա.Լուկաշենկոն ռուսաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, փորձարկման ժամանակ ադրբեջանական կողմը համոզմվել է զենքի բարձր ճշգրտության մեջ և խնդրել այն վաճառել:
«Իսկ մենք պետք է վարկը մարեինք, չինացիները մեզ դրա համար են վարկ դրամադրել: Ես այդ ժամանակ ասում եմ. լավ, վաճառում եմ ձեզ համալիր, և հայերին եմ աում. ես պատրաստ եմ ձեզ նմանատիպ համալիրով ապահովել: Հայերը հրաժարվեցին` հղում անելով, որ իրենք ունեն ռուսական «Իսկանդեր»», - ասել է Լուկաշենկոն:
Նա նաև նշել է, որ եթե խոսել սպառազինությունների վաճառքի մասին, Բելառուսն Ադրբեջանին մատակարարումների քանակի առումով «չորրորդ-հինգերորդ տեղն է զբաղեցնում, հաշվի առնելով «Պոլոնեզը»: Առաջին տեղը Բաքվին զենքի վաճառքի առումով, ըստ Լուկաշենկոյի, զբաղեցնում է Մոսկվան: