15/12/2018 17:53
Արթուր Վանեցյանը հերքում է առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը մտադիր չէ հեռանալ Ազգային անվտանգության ծառայության համակարգից, այսօր այդ մասին Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հենց ինքը՝ Վանեցյանը։
Մամուլում իր՝ ՀՀ առաջին փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերի վերաբերյալ հարցին Վանեցյանն պատասխանեց, որ ցանկանում է երկար խոսել։ Պատմեց, որ դեռ 20 տարեկանից աշխատել է ԱԱԾ համակարգում ու շարունակեց. «Հպարտանում եմ իմ ծառայությամբ, իմ կատարած աշխատանքով, պատասխանատվությամբ եմ մոտենում իմ աշխատանքին։ Այսօր ինձ համար մեծ պատասխանատվություն ու հպարտություն է ղեկավարել այդ կառույցը, որտեղ աշխատում եմ շուրջ 20 տարի»։
ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ վերջին յոթ ամիսների ընթացքում համակարգում կատարվել են մեծ փոփոխություններ, որոնք նվազագույնն են։ Կատարելիք աշխատանքը, դեռ առջևում է։ Նա հույս հայտնեց, որ կշարունակի պաշտոնավարել այս համակարգում: