15/12/2018 19:37
Ռոբերտ Քոչարյանի որդին փողերի լվացման գործով վկա է. Արթուր Վանեցյան
«Կոնգրես» հյուրանոցը գնվել է ապօրինի ձեռք բերված գումարներով, այդ մասով քրեական գործը հարուցված է փողերի լվացման հատկանիշներով, այսօր Ծաղկաձորում լրագողների հետ հանդիպմանը հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ իր ասուլիսներից մեկում թյուրիմացություն է եղել իր հայտարարությունը, թե «Կոնգրես» հյուրանոցի ձեռբերումը կոռուպցիոն շղթայով է ձեռք բերվել։
«Պարոն Սեդրակ Քոչարյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ, հարցաքննվել է որպես վկա։ Գործով իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ, և առաջիկայում այդ գործով կտրվի հստակ տեղեկատվություն», - ասաց Վանեցյանը՝ նշելով, որ Սեդրակ Քոչարյանը այս քրեական գործով անցնում է որպես վկա։
Մեր հարցին, թե դեռ մեղադրյալ չկա՞, ԱԱԾ տնօրենը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ առաջիկայում մանրամասներ կհայտնեն։