15/12/2018 13:34
ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն, Ջիբրալթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով, տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, հայտնում են ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից։
ՀՖՖ-ն պարտավորված է վճարել 18 հազար եվրո։
Հիշեցնենք` Հայաստան-Ջիբրալթար խաղում բախում էր տեղի ունեցել Red Eagles և FAF շարժման անդամների միջև՝ Red Eagles-ի սեկցիայում Ջիբրալթարի դրոշ հայտնվեու պատճառով։ Այս միջադեպից բացի, ջիբրալթարցի ֆուտբոլիստների ուղղությամբ շշեր էին նետվել տրիբունայից:
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ օրեր առաջ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ասել էր՝ «անգամ եթե 10 հազար եվրո մեզ տուգանեն, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է և մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից կատարված խուլիգանությունը բերի ֆեդերացիային կանգնեցի մեծ ծախսերի առջև»։