16/12/2018 13:18
«Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստանը»՝ 26, «Լուսավոր Հայաստանը»՝ 18 մանդատ
Հայաստանի նոր խորհրդարանը կազմված կլինի 132 պատգամավորից։
ԿԸՀ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, այդ թվում 4 մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ։
Ըստ Ընտրական օրենսգրքի, մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնություն կազմող ուժի մանդատների 1/3-ից, տվյալ դեպքում պետք է լինի 44։
Ըստ այդմ, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների 10 և 7 մանդատներին ավելացվում է 16 և 11 մանդատ։
Այդպիսով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կունենա 26 մանդատ, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը 18 մանդատ։