17/12/2018 18:30
ՊԲ-ում ականի պայթյունի հետևանքով երկու սպա է վիրավորել, մեկ զինծառայող ստացել է հրազենային վնասվածք. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 16-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի առաջնագծի ուղղություններից մեկում տեղի ունեցած հակահետևակային ականի պայթյունի հետևանքով պաշտպանության բանակի 2 սպա մարմնական վնասվածքներ են ստացել և տեղափոխվել Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։
Գ. Շամշյանի տեղեկություններով, հնարավոր է, վրավորները Ստեփանակերտից տեղափոխվեն Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ։
Shamshyan.com-ը գրում է, որ ՊԲ զորամասերից մեկում մեկ այլ արտակարգ դեպք է տեղի ունեցել։
20-ամյա ժամկետային զինծառայողը ստացել է հրազենային վնասվածք։ Վերջինս Ստեփանակերից տեղափոխվել է Երևան։
Դեպքերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն փորձեցինք ստանալ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հարսաթյանից, վերջինիս հետ, սակայն, կապ հաստատել չի հաջողվում։