17/12/2018 13:33
Մոսկվան և Երևանը փաստաթուղթ են ստորագրելու, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը
Մոսկվան և Երևանն ավարտում են փաստաթղթի նախապատրաստումը, որը երաշխավորելու է Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Комсомольская правда» ռադիոկայանի եթերում, հայտնում է РИА Новости-ն։
«Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա ուժեր չեն լինելու և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ՝ որևէ սպառնալիքի կամ ռիսկերի բացակայության երաշխավորության տեսանկյունից», - ասել է Սերգեյ Լավրովը: