17/12/2018 10:08
Ռուսաստանցի տուրիստների հոսքը ՀՀ նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով. սա շանս է տնտեսական հեղափոխության համար. Փաշինյան
Ամանորին ռուսաստանցի տուրիստների հոսքը դեպի Հայաստան նախորդ տարվա համեմատ կավելանա 76 տոկոսով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը:
«Եվ ընդհանրապես՝ ռուսաստանցիների թիվ 1 ամանորյա ուղղությունը Հայաստանն է՝ հսկայական առավելությամբ:
Սա, իհարկե, շանս է բազմաթիվ հայաստանցի գործարարների համար՝ իրականացնելու իրենց բաժին տնտեսական հեղափոխությունը և ամառային ավելի մեծ տուրիստական բումի համար ամուր հիմքեր ստեղծել», - գրել է նա: