17/12/2018 13:10
Բակո Սահակյանն ընդունել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից։
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են այս ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: