17/12/2018 11:38
ՊԲ զինծառայողն աչքի հրազենային վիրավորում է ստացել. նրան Ստեփանակերտից կտեղափոխեն Երևան
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ հրազենային վիրավորումով ՊԲ զինծառայող է տեղափոխվել, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին զինհոսպիտալից։
Զինծառայողը վիրավորում է ստացել աչքի հատվածում։
«Ստեփանակերտից նրան տեղափոխելու են Երևանի Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալ», - ասացին Ստեփանակերտի զինհոսպիտալից։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է։