18/12/2018 19:31
Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է
Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։
Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
«Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», - ասաց Արման Եղոյանը։
Նշենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։